Գործնական աշխատանքներ, 8-րդ դասարան

Ընդգծել բառերը, որոնց մեջ կա
—ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
սոխուկ, մտրուկ, հանելուկ, շնաձուկ, թզուկ,  դաշտամուկ, կտրուկ, միջուկ, աղմուկ, հեղուկ
-ում վերջածանցը
ուսում, դդում, տրտում, երդում, ցասում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, սնուցում,
— ուտ վերջածանցը
բնակարանամուտ, տանձուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, սոճուտ, ելումուտ, անտառուտ
-ք վերջածանցը
հոնք, վազք, հավաք, տարիք, գալիք, սրտաճաք, հոսք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան,բուժարան , անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
-անի վերջածանցը
տեսականի, եռաժանի, մատանի, առածանի, ընտանի, եռհարկանի  գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
բամբասանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
թևատ, ցանկապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ,  ձյունապատ, քննադատ, պոչատ, կիսատ:

Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Վարագույր, վայրկյան, պահակ, ամառ, ապրիլյան, բանակ, որսորդ, առավոտ, առաջ, սահնակ:
2.Կարկուտ, աչք, թավուտ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, մառախուղ, ոտք:
3. Ամառ, եկեղեցի, արևառ, ուրբաթ, վանական, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4. Ձիավոր, դպրոց, նախորդ, պայուսակ, երաժիշտ, փողոց, պահածո,  թախիծ, դիմակ, մանուշակ:

Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Վախենալ, սարսափել , երկնչել, հանդգնել, զարհուրել:
Սրտնեղել, կազդուրվել, լավանալ,առողջանալ, ապաքինվել:
Մտածել, խորհել, մտորել, կասկածել, խորհրդածել:
Խնդրել, թախանձել, հաստատել, աղերսել, պաղատել:
Զայրանալ, կատաղել, հապաղել, մոլեգնել, բարկանալ:
Փնովել, դրվատել, փառաբանել, բարեբանել, գովել:
Մարտնչել, կարողանալ, մաքառել, կռվել, պայքարել:
Աճապարել, վռազել,  փութալ, ջատագովել, շտապել:

Թեստային աշխատանք, 8-րդ դասարան

1.Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
Անհամություն
անտանելի
անհուզական
դժկամություն
համադասություն
համադասարանցի
հակադասություն
ստորերկրյա
փոխօգնություն:

2.Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
Զրույց-զրուցակից,քաղցրազրույց
գույն-գունազարդ,նարնջագույն
վեճ-վիճաբանել,բանավեճ
տուն-դեղատուն,տնամերձ
բույս-խիտաբույս,բուսազուրկ
մատյան-մատենագիր,դասամատյան
երկու-տասներկու,երկհարկ
սեր-սիրատիչոր,միասեր
ձայն-ձայնալար,բաղաձայն
ուղի-ուղեկից,երդուղի
3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
Լեղին ճաքել (վախենալ)
արյունը գլխին խփել (զայրանալ)
հոգին ավանդել (մահանալ)
անարգանքի սյունին գամել (հրապարակավ խայտառակել)
ճամփա պահել (սպասել)
ականջի հետև գցել (անտեսել)

Վախից լեղիս ճաքել եր։

Զայրույթից այրունս գլխիս եր խփել։

Վաղ առավոտյան նա ավանդեց իր հոգին ։

Վատ արարքի համար անարգանքի սյունին գամել։

Մայրն անընդհատ իր տղայի ճամպան եր պահում։

Պետք չէ մեծերի խոսքերը ականջի հետև գցել
4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
Արգելված պտուղ-որևէ ցանկալի բան որը արգելված է ինչոր մեկին։
Սոդոմ և Գոմոր -խառաշփոթ։
քավության նոխազ-ուրիշի մեղքերը քավելու համար անմեղ զոհ։
բաբելոնյան աշտարակաշինություն:-աղմուկ,ժխոռ,անկարգություն։
5.Տրված միտքը փոխադրել 5 նախադասությամբ:
Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:

Սան Մարինոն գաճաճ պետություն է։Այն ունի կալանավայր։Որի բանտից փախուստի էր դիմել բանտարկյալը։Վերջինիս գործողությումը շատ եր անհանգստացրել բանտի աշխատակիցներին։Այն միակ բանտարկյալն էր
6. Կետադրի՛ր նախադասությունները:Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:7.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարանում է:
Բաժակը ձեռքին էր, որ մտավ։
Շատ լավ է տիրապետում անգլերենին:
Բացի դրանից, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:
• Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
• Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
• Ոսկե շղթան արժեր հազար դոլար:
• Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
• Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Կետերի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:
• Քաղաքացիները ամբողջությամբ փակեցին փողոցները:
• Լողորդը երկար շունչը պահում էր ջրի տակ:
• Մենք բավականին զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:
• Հանիբալի զորքը արագ կանգ առավ Ալպերի բարձունքում:
• Մարագների դռները բավականին կանաչել են:Գտի՛ր նպատակի պարագաները:


Գտի՛ր նպատակի պարագաները:
• Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
• Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
• Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
• Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
• Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:

Կետադրությունը:
1. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները վերջին դդումները հավաքելու համար:
2. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
3. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:

Գտի՛ր տեղի պարագաները:
• Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
• Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
• Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
• Հնչյունները տարան իր հարազատ ծննդավայր:

Գտի՛ր ժամանակի պարագաները:
• Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
• Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
• Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:
• Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Գտի՛ր ձևի պարագաները:
• Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
• Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:
• Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
• Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
• Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Գործնական աշխատանք, 8֊րդ դասարան

Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։ Սովորաբար բացահայտյալի հետ համաձայնում է հոլովով ու դեմքով, սակայն կան բացառություններ։
Ժամանակի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման ժամանակը:
Երեկոյան՝ ժամը 19.00, ժամանում է հայտնի երգիչը:

Տեղի պարագայական բացահայտիչը կոնկրետացնում է գործողության կատարման տեղը:
Ամենուրեք՝ այգիներում, բակերում, գարնանային աշխուժություն է:

Առաջադրանքներ:

Ընդգծի՛ր պարագայական բացահայտիչները՝ նշելով տեսակը: Կետադրի՛ր:

Կիրճի մյուս կողմում’ մութ անտառներում(տեղի) , արջեր շատ են լինում:
Մայրս արթնանում է վաղ առավոտյան’ ուղիղ ժամը վեցին:
Երևանում’ կենտրոնական շուկայում(տեղի), աշխույժ եռուզեռ է:
Հաջորդ օրը’ շոգ կեսօրին( ժամանակի), նա տուն վերադարձավ:
Փողոցների մայթերին’ տների անկյուններում(տեղի), կուտակվել էին չորացած տերևներ:
Ձմռանը’ առաջին ձյան գալուն պես(ժամանակի), հովիվներն իջնում են սարերից:
Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:

ա/ ակնբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահնկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույնըզգույն, երկնչել, զուգընթաց, թրըխկ, լուսնկա, հյուրընկալ, ձեռնտու, մակընթաց:

բ/ ակնդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի, երկնտրանք, թըխկ, խոչընդոտ, կորնթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չընկճվել, չրխկոց, վերընձյուղվել:

գ/ ակնթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնըստինքյան, համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթընկա, մթընշաղ, նախընտրել, որոտընդոստ, չրըխկ, չըմբռնել, սրընթաց, օրըստօրե:

դ/ անակընկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առընչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետըզհետե, մակընթացություն, շրըխկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քարնկեց, օրընդմեջ:

Գործնական աշխատանք , 8֊րդ դասարան

Առաջադրանքներ:
1. Նախադասություններում ընդգծիր մասնական բացահայտիչները և կետադրիր:
Որպես մի հրեշտակ նա’ հայտնվեց և անհետացավ:
Վանքը’ իբրև մռայլ ուրվական, նայում էր խավարի միջից:
Մռայլ խորհրդածությունների մեջ կանգնած էր Սմբատը’ իբրև մի դատապարտյալ:
Պատրիկյանը’ իբրև գործազուրկ ուսուցիչ և ձրի աշխատակից, խմբագրության ամենօրյա այցելուն էր:
Այդ ծուխը’ որպես սև մառախուղ ծածկել էր գյուղերը:

2. Վերը նշված նախադասություններում փոխիր մասնական բացահայտիչների շարադասությունը և կետադրիր:

Նա’ որպես մի հրեշտակ,հայտնվեց և անհետացավ:

Իբրև մռայլ ուրվական’ վանքը նայում էր խավարի միջից:
Սմբատը’ իբրև մի դատապարտյալ մռայլ խորհրդածությունների մեջ կանգնած էր:
Իբրև գործազուրկ ուսուցիչ  և ձրի աշխատակից’ Պատրիկյանը խմբագրության ամենօրյա այցելուն էր:

Որպես սև մառախուղ’ այդ ծուխը ծածկել էր գյուղերը:

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե.

ա/ այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, էլեկտրաեռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, չեն,չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

բ/ աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ:

գ/ աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ

Բացահայտիչ

Առաջադրանքներ:
Նախադասություններում ընդգծիր բացահայտիչները և կետադրիր:

Երջանիկ պատահականությամբ ես՝ խոտորջուրցի պատանիս դուրս պրծա արյունոտ սպանդից:
Աստղերը՝ երկնքի այդ զառ-վառ ծաղիկները, բուրում էին երկնային ոլորտում:
Թագավորին մնում էր արագ կազմակերպել տերունական զորքը՝ դիմադիր բռունցքը:
Անգամ եղբայրը՝ Վահանն էլ զարմացավ քրոջ վերաբերմունքից:
Մանեն ակամա հիշեց եղբոր՝ Արմենի համեմատությունը և ժպտաց:
Մեր հերոսների նախամայրը՝ Ծովինարը ջրային տարերքի անձնավորումն է:

Առաջադրանք գրքից:

269.Հարցական դերանուններիփոխարեն համապատասխանբացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` իմ եղբայրը, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` Հասմիկից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի`պոչի երևալուն:
Մայրը որդուց`Արամից , արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:
Հրազդանը` գետը, Երևանով է անցնում:

270.Կետադրի՛ր:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

Հատկացուցիչ

Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:

  • Մոր (գոյական անդամի լրացում ) աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
  • Միշտ հիշում է հոր խոսքը:
  • Գետի ջուրը բարձրացել էր ձնհալից:
  • Կաղնու արմատները շատ խորն էին թափանցել:
  • Մայրաքաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:

Հատկացուցիչը պատասխանում է ու՞մ և ինչի՞ հարցերին և դրվում է սեռական հոլովով:
Այն լրացումը, որը ցույց է տալիս  պատկանելիություն, սերում, վերաբերություն, կոչվում է հատկացուցիչ:
Հատկացուցիչը արտահայտվում է
ա.գոյականով, օրինակ՝ Ընտանիքիհոգսը շատ ծանր էր
բ. դերանունով, օրինակ՝ Մեր կարծիքը կարևորվեց
գ. ածականով, թվականով, դերբայով, օրինակ՝ Կապույտի երանգները շատ են: Երեքի վերաբերմունքը անհասկանալի էր: Խոսողիմեջբերումները տեղին էին:

Գտնել և ընդգծել հատկացուցիչները:

Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:

Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:

Ծովի ձկները արևի լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Իմ պապը սիրով կարդում էր Թումանյանի մբանաստեղծությունները:
Ամառվա երեկոները շատ խաղաղ էին մեր փողոցում:
Սարյանի պատկերասրահում ցուցադրված էին քաղաքի նկարները:
Մեր զինվորները շատ արագ էին կատարում սպաի հրամանները:

Ուշադրություն դարձրեք.Կետադրիր.

իմ գիրքը – գիրքս

քո գիրքը – գիրքդ

իմ գիրքս

քո գիրքդ

Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Որսս իր ոտքով եկավ:
Սիրտդ քա՛ր է, քա՛ր:
Շուրջս ոչինչ չեմ նկատում:
Կիրակի օրը ծնողներիդ հետ խոսիր:

Հատկացուցիչի կետադրությունը:

Սենյակի պատերին շրջանակով նկարներ էին փակցված: — Սենյակի՝  մրից սևացած պատերին շրջանակով նկարներ էին փակցված:

  1. Արթուրի՝ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
  2. Բազեի՝ որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
  3. Յուրաքանչյուրի՝ ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
  4. Առագաստանավի անցյալ դարում ապրած նավապետի՝ գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
  5. Արեգակի՝ ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Հայոց լեզու,13.11֊17.11

1.Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Գիր, հուր, աղջիկ, անուն, կարգ, գիշեր, ցավ, վարձ, ապակի, շող, դաս, հույզ, աշուն, հրապույր, ժպիտ, մայր:

Գրական,հրեղեն,աղջկական,անվանի,կարգային,գիշերային,ցավոտ,վարձույթ,ախակյա,շողիկ,դասական,հուզական,աշնանային,հրապուրանք,ժպտիկ,մայրական
2. Առաջին և երկրորդ շարքերի համապատասխան արմատներով կազմիր 6 բարդ ածական:
ա. հաստ, թանկ, խիստ, տերև, առատ, հորդ
բ.  շունչ, զուրկ, ձեռն, արժեք, բուն, առատ:

Հաստաբուն,թանկարժեք,տերևազուրկ,առատաձեռն,հորդառատ,խստաշունչ:

ա. նախշ, փուշ, սև, դառը, արագ, գիրկ
բ.  համ, հեր, վազք, տերև, զարդ, բաց:

Նախշազարդ,փշատերև,սևահեր,դառնահամ,արագավազք,գրկաբաց

3. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. անարի, գթառատ, անգեղ, անարատ, հնազանդ, դյուրին, զվարթ
բ.  չքնաղ, չարաբարո, արի, ըմբոստ, թախծոտ, պիղծ, խրթին:

Անարի֊արի,անգեղ֊չքնաղ,անարատ֊պիղծ,հնազանդ֊ըմբոստ,զվարդ֊թախծոտ,գթառատ֊չարաբարո

4.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Կոպիտ, զայրացկոտ, նրբանկատ, բիրտ, ամբարտավան, մոլեգին, խոհուն, մեծամիտ, ցասկոտ, վայրագ, շրջահայաց, գոռոզ, կատաղի, կոշտ, բարկացկոտ:

Կոպիտ֊բիրտ,կոշտ

Զայրացկոտ֊ցասկոտ,բարկացկոտ

Նրբանկատ֊խոհուն,շրջահայաց

Ամբարտավան֊գոռոզ,մեծամիտ

Մոլեգին֊կատաղի,վայրագ

5. Տրված առածներում կետերի փոխարեն տեղադրիր հականիշ ածականները:

Անճոռնի ճուտիկը գեղեցիկ կարապ կդառնա: (գեղեցիկ, անճոռնի)
Ասելը հեշտ է, անելն է դժվար : (հեշտ, դժվար)
Անորակ կտորից որակյալ վերարկու չես կարի: (անորակ, որակյալ)
Ժլատի փորը դատարկ է, գրպանը՝ լիքը: (լիքը, դատարկ
Չքավորի գրպանը դատարկ է ՝, սիրտը՝ լիքը: (լիքը, դատարկ)

6. Ընդգծե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Ցածր, կարմիր, շեկ, վատ, թանկ, լավ, ուժեղ, սուր, ազնիվ, զվարթ, հաստ, խոշոր, հին,
երեկ, կոշտ, ուրախ, նոր, սև, քաղցր։

7. Տրվածներից որն է ածական:
Կրակ
Հնչուն
Հնչյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Կարգ
Ժայռափոր
Տնակ

8. Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի՝ պարզ, բարդ, ածանցավոր, բարդածանցավոր:
Սաղարթախիտ, փոքր, համեղ, բուրավետ, կարգազանց, անջրդի, առևտրական, հոգևոր, հողային, աշխարհազորային, ոսկենկար, սպիտակ, նազելի, միջմոլորակային, գիշակեր, բյուրավոր, պահեստային, տնտեսական, վարչական, մարդաշատ:

Պարզ֊փոքր,համեղ,սպիտակ,

Բարդ֊սաղարթախիտ,կարգազանց,ոսկենկար,գիշակեր,մարդաշատ

Ածանցավոր֊անջրդի,առևտրական,հոգևոր,հողային,նազելի,բյուրավոր,պահեստային,տնտեսական,վարչական,

Բարդածանցավոր֊աշխարհազորային,միջմոլորակային

9. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:
Համոզել, սիրել, գրավել, կախարդել, նվիրել, հուզել, զայրանալ, սարսափել, նեղանալ, պարծենալ:

Համոզիչ,սիրելի,գրավիչ,կախարդական,նվիրված,հուզիչ,զայ

Հայոց լեզու,06.11֊10.11

Գոյական
1. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ գոյականները:
Որմնադիր, պատ, պատշար, Վրաստան, վրացի, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերանուն, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:

Անձնանիշ֊որմնադիր,պատշար,վրացի,թզուկ,ուղևոր,վիրաբույժ,հնդկացի,հայ,դերասան,հացթուխ,խոհարար,լրագիր,հետախույզ

Իրանիիշ֊պատ,Վրաստան,թիզ,ձիակառք,կառապան,վաճառատուն,ուղեվարձ,վերելք,հնդկացորեն,Հայաստան,դերանուն,հացաբույս,խոհանոց,լրտես,հետևանք

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Թռչուն, հույս, կասկած, նկար, հուշարձան, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, տառապանք, խիղճ, չարություն, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, , բողոք, դասագիրք:

Թանձրացական֊թռչուն,նկար,հուշարձան,վերարկու,ճաշ,երաժիշտ,քար,ծառ,դասագիրք

Վերացական֊հույս,կասկած,պատիվ,ճաշակ,տառապանք,խիղճ,չարություն,բնավորություն,արձագանք,հուշ,բողոք

3. Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Միջին Ասիա, Բելոռուսի հանրապետություն, Ուրմիա լիճ, Ռուսաստանի դաշնություն, Հնդկական օվկիանոս, Կարմիր ծով, Գեղամա Լեռնաշղթա, Մխիթարյան միաբանություն, Սև ծով, Շարայի լեռներ, Մայրաքաղաք Երևան, Ձենով Օհան, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, պարզ լիճ, սյունիքի մարզ, տիգրան մեծ, ախուրյան գետ, պարույր սևակ, արտաշես բարեպաշտ, նորքի զանգված:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Քնարիկ, Թագուհի, Նազիկ, Վարսիկ, Վարդուհի, Շողիկ, արծիվ, Սաթենիկ, Խաչիկ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

5. Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. որս, գյուղ, գիծ, գիր, լեռ, զարկ:
բ. նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

Գյուղապետ,գծանկար,գրասեղան,լեռնաշղթա,զարկերակ,որսագող

ա. հայր, պատկեր, արշավ, ճակատ, երկաթ, հաց:
բ. սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

Հայրապետ,պատկերասրահ,արշավախումբ,ճակատամարտ,հացատուն,երկաթագործ

6. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. հյուր, ոսկի, թագ, գազան, հավաք, ժամ, հեծանիվ, իշխան, որս, ցույց, դատ, ճանապարհ, բառ, ներկ, երշիկ, խորհուրդ:
բ. -անակ, -անոց, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն, -ուհի:

Հյուրանոց,ոսկեղեն,թագավոր,գազանանոց,հավաքարար,ժամանակ,հեծանվորդ,իշխանուհի,որսորդ,ցուցարան,դատարան,ճանապարհորդ,բառարան,երշիկեղեն,խորհրդարան

7.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Ծովի, անկյան, ընկերուհու, կնոջ, ամսվա, առվի, մարդու, հոգուց, սրտով, մոր, ծաղկին, բալենու, գարնան, կավճով, սրբից, մանկության, պատվով, տիրոջից, շարժման, ամուսնուն, ձվի, արյան, աշնան, քեռակնոջից, քեռու, որդուն, սյան, գառան, գինու, գրքում, կատվին, շան:
Օրինակ՝ ծովի-ծով:

Անկյան֊անկյուն,ընկերուհու֊ընկերուհի,կնոջ֊կին,ամսվա֊ամիս,առվի֊առու,մարդու֊մարդ,հոգուց֊հոգի,սրտով֊սիրտ,մոր֊մայր,ծաղկին֊ծաղիկ,բալենու֊բալենի,գարնան֊գարուն,կավճով֊կավիճ,սրբից֊սուրբ,մանկության֊մանկություն,պատվով֊պատիվ,տիրոջից֊տեր,շարժման֊շարժում,ամուսնուն֊ամուսին,ձվի֊ձու,արյան֊արյուն,աշնան֊աշուն,քեռակնոջից֊քեռակին,քեռու֊քեռի,որդուն֊որդի,սյան֊սյուն,գառան֊գառգինու֊գինի,գրքում֊գիրք,կատվին֊կատու,շան֊շուն


8. Կազմիր տրված բառերի հոգնակին:
Սուտ, բեռ, փունջ, կին, մարդ, աստղ, գունդ, արկղ, լեռ, դերասան, հարս, հյուրատուն, շուն, կողմնացույց, իտալացի, ձի, լու, պատշար, գրագիր, դուռ, սանր, գինեգործ, նուռ, սիրտ, ծառաբուն, սեղան, գիրք, տետր, ծունկ, կայսր:

Ստեր,բեռներ,փնջեր,կանայք,մարդիկ,աստղեր,գնդեր,արկղեր,լեռներ,դերասաններ,հարսներ,հյուրատներ,շներ,կողմնացույցներ,իտալացիներ,ձիեր,լվեր,պատշարներ,գրագիրներ,դռներ,սանրեր,գինեգործներ,նռներ,սրտեր,ծառաբներ,սեղաններ,գրքեր,տետրեր,ծնկներ,կայսրեր:

9. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. գրաբեր, բուսակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:

10. Ամենաշատը քանի՞ դարձվածք կա բերված հատվածում, ընդգծիր և դրանցով կազմիր մեկական նախադասություն:
Մի ձմեռ սոված գայլը մոտեցավ գյուղին, որ իր գլխի ճարը տեսնի, ոչխար գտնի և փորը խաբի, բայց ականջները սրած շները քնած չէին: Նա հազիվ գլուխն ազատեց:

Հայոց լեզու, 8-րդ դասարան, 09.10-13.10

Նկարում՝ Արցախի Գանձասար վանքն է:

1.Վերականգնի՛ր տեքստը՝ նախադասությունները վերադասավորելով.
1.Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում: 2.Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին: 3. Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»: 4. Բայց արքան հրաժարվեց:2,3,1,4

2.Փակագծերումգրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
Իրադարձություններով աոավել հարուստ, ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծաոայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիական քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումները Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքները ավարտելուց հետո պիտի իր գործին դառ­նար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստեր, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքը, որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից:
Կուսական անտառի լիանաների հյուսվածքներում խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի (հովիտ): Այնտեղ ճամփորդները լաստանավ հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտալով ներքև էր սուրում վայրի կիրճերից: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխելու:
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:
Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»

3.Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդույթի համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր զղջում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովարով գլխարկ:
Գյուղացին այգաբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցմունք տալիս վկաները հուզվում էին:

4.Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունով:
Նրանք ապրում էին սարի գագաթին:
Երբեք մեր աշխարհը մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա ինձ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ ինձ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքները:

5.Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

1Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն ուներ մտնել վերջին անգամ այգին աշնան, ցանկապատն ամրացնելու և հնձանի դուռը փակելու , որպեսզի ձմռան գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից արձակվեց զղջման հառաչանք` դողդոջուն օրիորդը տխուր շարժում էր անում` կարծես ձեռքը հեռացնելով ինքը գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան կյանքում Թումանյանն իր շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական միջոցառումներ: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ժողովուրդից գանձվող եկեղեցական տուրքերը, փակում անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել արքունիքի իշխանությունը, հաստատել եկեղեցու մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

6.Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարդը մգանում էր մուկն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զարդաքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անէանում սարի գլխին, ամպի տակ կծկված վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Աէնանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձյուն:

7.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Անարդար, դաժան, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անողորմ:

Անարդար֊կողմնապահ,դաժան֊անողորմ,խիտ֊թավ,անամոթ֊անպատկառ,աներկյուղ֊անվեհեր,զուսպ֊չափավոր
2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:

Ողորմելի֊խեղճ,բիլ֊կապույտ,ժիր֊առույգ,վեհ֊վսեմ,ճերմակ֊ձյունաթույր,մեծատուն֊հարուստ
3. Անկայուն, հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի

Անկայուն֊երերող,հակիրճ֊համառոտ,ստոր֊տմարդի,գեր֊մարմնեղ,տաղտկալի֊ձանձրալի,բիրտ֊կոպիտ

8. Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդները։
Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզ։
Տան շեմին միայնակ կանգնած էր Մարանը։
Բոլորս երախտապարտ էինք նրան իր անգնահատելի ծառայության համար։
Նա իր կարիքները բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչիՆե։
Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։
Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարներին։
Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելը։
Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդիցդ։
Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իր դիմաց տեսավ դժխեմ մահը։
9. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
Անկարգություն
աներևելի
անէական
դժբախտություն
համադասություն
համադասարանցի
հակասություն
ստորգետնյա
փոխաբերություն:

Design a site like this with WordPress.com
Get started