Եղջերուի  մահը: Հովհ. Թումանյան

Անտառը  հառաչանքով  լիքն  էր։

Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…

Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալար  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  ականթոթափել  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։

Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում:

Առաջադրանքներ:
1.Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանով բացատրիր:

Բրնուտ-թավուտ
Օրհասական-Մահաբեր
Պապակել-ծարավել
Ականթոթափել-միանգամից
Երե-որսալու կենդանի


2.Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, 
հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:

Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…


3. Համաձա՞յն եք հետևյալ մտքերի հետ: Հիմնավորե՛ք:

  • Պատմվածքի սյուժեն հետաքրքիր չէ, չկային իրար հաջորդող բազմազան գործողություններ:
    Ոչ,որովհետև գործողություններն հաջորդում էին միմյանց։

Թերի քառակուսային հավասարումներ

Առաջադրանքներ․

1)Լուծեք հավասարումը․

3(x2-1)=0

x=0,x=1

x(x-1)=0

x=0,x=1

(x+3)x=0

x=0,x=-3

(x-3)(x+2)=0

x=3,x=-2

0,8(x+1)(x-4)=0

x=-1,x=4

2)Լուծեք հավասարումը․

1.x²-4x=0

x(x-4)=0

x=0,x=4

2.x²+6x=0

x(x+6)=0

x=0,x=-6

3.3x²+x=0

x(3x+1)=0

x=0,x=-1


4.2x+3x²=0

x(4.2+3x)=0

x=0,x=-4,2

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Լուծեք հավասարումը․

2x² =0

x=0

(x+5)(x-7)=0

x=-5,x=7

3x(x-0,5)=0

x=0,x=0.5

0,5x(2+x)=0

x=0,x=-2

3(x-8)(5+x)=0

x=8,x=-5

2)Լուծեք հավասարումը․

x²-2x=0

x(x-2)=0

x=0,x=2

7x²=5x

x(7x-5)=0

x=0,x=5

3x=11x²

x(3-11x)=0

x=0,x=-3

x²-0,5x=0

x(x-0,5)=0

x=0,x=0,5

1/2x²-3x=0

x(1/2x-3)=0

x=0,x=3

Թեստային աշխատանք, 8-րդ դասարան

1.Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
Անհամություն
անտանելի
անհուզական
դժկամություն
համադասություն
համադասարանցի
հակադասություն
ստորերկրյա
փոխօգնություն:

2.Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
Զրույց-զրուցակից,քաղցրազրույց
գույն-գունազարդ,նարնջագույն
վեճ-վիճաբանել,բանավեճ
տուն-դեղատուն,տնամերձ
բույս-խիտաբույս,բուսազուրկ
մատյան-մատենագիր,դասամատյան
երկու-տասներկու,երկհարկ
սեր-սիրատիչոր,միասեր
ձայն-ձայնալար,բաղաձայն
ուղի-ուղեկից,երդուղի
3.Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
Լեղին ճաքել (վախենալ)
արյունը գլխին խփել (զայրանալ)
հոգին ավանդել (մահանալ)
անարգանքի սյունին գամել (հրապարակավ խայտառակել)
ճամփա պահել (սպասել)
ականջի հետև գցել (անտեսել)

Վախից լեղիս ճաքել եր։

Զայրույթից այրունս գլխիս եր խփել։

Վաղ առավոտյան նա ավանդեց իր հոգին ։

Վատ արարքի համար անարգանքի սյունին գամել։

Մայրն անընդհատ իր տղայի ճամպան եր պահում։

Պետք չէ մեծերի խոսքերը ականջի հետև գցել
4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
Արգելված պտուղ-որևէ ցանկալի բան որը արգելված է ինչոր մեկին։
Սոդոմ և Գոմոր -խառաշփոթ։
քավության նոխազ-ուրիշի մեղքերը քավելու համար անմեղ զոհ։
բաբելոնյան աշտարակաշինություն:-աղմուկ,ժխոռ,անկարգություն։
5.Տրված միտքը փոխադրել 5 նախադասությամբ:
Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:

Սան Մարինոն գաճաճ պետություն է։Այն ունի կալանավայր։Որի բանտից փախուստի էր դիմել բանտարկյալը։Վերջինիս գործողությումը շատ եր անհանգստացրել բանտի աշխատակիցներին։Այն միակ բանտարկյալն էր
6. Կետադրի՛ր նախադասությունները:Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:7.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարանում է:
Բաժակը ձեռքին էր, որ մտավ։
Շատ լավ է տիրապետում անգլերենին:
Բացի դրանից, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Դաս 23. (22.04-26.04

§51.Եռում: Եռման ջերմաստիճան:

Քննարկվող հարցեր՝    

1. Ի՞նչ երևույթներ են նկատվում հեղուկի մեջ նրա տաքացման պրոցեսում: 

Երբ հեղուկը տաքացվում է, տեղի են ունենում մի քանի երևույթներ. Դրանցից մեկը հեղուկի ընդլայնումն է, այն ավելի շատ տեղ է զբաղեցնում։ Նաև որոշակի ջերմաստիճանի հասնելու դեպքում հեղուկը կարող է վերածվել գոլորշի վիճակի և գոլորշիանալ: Կան նաև այլ հետաքրքիր երևույթներ, որոնք կապված են տաքացնող հեղուկների հետ:

2. Ինչու՞ են հեղուկի ներսում առաջանում պղպջակներ:

Յուրաքանչյուր պղպջակում նրա մակերևույթից ջուրն անընդհատ գոլորշանում է, գոլորշին՝ խտանում։ Պղպջակի պատերին ներսից ճնշում են օդը և գոլորշին, դրսից՝ մթնոլորտը և պղպջակից վեր ջրի սյունը։ Դրսի և ներսի ճնշումների հավասարության դեպքում պղպջակի չափերը չեն փոփոխվում։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց գոլորշու խտությունը, հետևաբար՝ նաև ճնշումը պղպջակում մեծանում են։ Դրա հետևանքով մեծանում է պղպջակի ծավալը,ուստի և պղպջակի վրա ազդող արտամղող (արքիմեդյան) ուժը։

3. Ինչպիսի՞ն է պղպջակների «վարքը» հեղուկը տաքացնելիս: Ինչո՞ւ է եռացող ջուրն «աղմկում»:

1․Ջրի տաքանալուց որոշ ժամանակ անց կնկատենք, որոնց չափերն աստիճանաբար մեծանում են, և դրանք լողում են դեպի հեղուկի բաց մակերևույթ։ Մակերևույթին պղպջակները պայթում են, և նրանց մեջ պարունակվող գոլորշին դուրս է նետվում մթնոլորտ։

2․Եռալուց առաջ լսվում է բնորոշ խշշոց՝ աղմուկ, երբեմն առաջանում է մառախուղ, երբ ջրի գոլորշին անոթի վերևում հովանում է խտանում փոքրիկ կաթիլների ձևով։

4. Ի՞նչ ուժեր են ազդում գոլորշիով լցված օդի պղպջակի վրա` հեղուկի ներսում:

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց գոլորշու խտությունը, հետևաբար՝ նաև ճնշումը պղպջակում մեծանում են։ Դրա հետևանքով մեծանում է պղպջակի ծավալը,ուստի և պղպջակի վրա ազդող արտամղող (արքիմեդյան) ուժը։

5.  Ի՞նչ է եռումը: Ո՞ր պրոցեսն են անվանում եռում: 

Եռում անվանում են հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը։

6. Ինչի՞ց է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։ Եռման պրոցեսում հեղուկի ջերմաստիճանը չի փոփոխվում։

Հարավարևելյան Ասիայի

  1. Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

2.Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացումը պայմանավորված է մի քանի գործոններով, ինչպիսիք են աշխարհագրական դիրքը, բնական ռեսուրսները և տարածաշրջանի տնտեսական ներուժը: Կարևոր գործոններ են նաև քաղաքական իրավիճակի կայունությունը, ներդրումները և զբոսաշրջության զարգացումը։ Այս ամենը նպաստում է տնտեսության աճին և տարածաշրջանի մարդկանց կյանքի բարելավմանը։

3.Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան

Հարավարևելյան Ասիան կարևոր դեր է խաղում համաշխարհային տնտեսության և աշխարհաքաղաքականության մեջ: Տարածաշրջանն իր տնտեսական ներուժի, ռազմավարական դիրքի և հարուստ բնական ռեսուրսների շնորհիվ աշխարհում ամենադինամիկ զարգացողներից է: Այն նաև ծառայում է որպես կարևոր առևտրային և մշակութային կապ Արևելքի և Արևմուտքի միջև:

Բացատրել հասկացությունը

1․Աբսոլյուտիզմ-բացարձակ միապետություն
2․Ազատական(լիբերալ)-Հասարակական շարժում որի նպատակն է ժողովրդավրության տարածում։
3․Ազգայնականություն(նացիոնալիզմ)-գաղափարախոսություն որի նպատակն է ազգի բարգավաճումը։
4․ահաբեկչություն (տեռորիզմ)-մարդկանց ահաբեկում քաղաքական և հասարակական համոզմունքների համար։
5․ԱՄՆ-ի անկախության հռչակագիր-Ընդունվել է 1776թ․ հուլիսի 4-ին, որով հրչակվեց ԱՄՆ որպես պետություն։
6․Անձի անձեռնմխելություն-մարդու բանական իրավունքներից մեկը։
7․ Աշխարհի անհավասարչափ զարգացում-XIX-րդ դարում ավելի խորացավ տարբերությունը Արևմուտքի և Արևելքի զարգացման մակարդակների միջև։
8․Աշխարհի արհեստնոց-Անգլիան դարձել էր աշխարհի արդյունաբերության կենտրոն։
9․առաջին կայսրություն-1804թ․ Ֆրանսիան դարձավ կայսրություն։
10․արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլ- 19-րդ դարի սկզբին Եվրոպայում զարգանում էր արդյունաբերությունը, մոնոպոլիան, բաժնետիրական ձեռնարկությունները։

Լրացնել թվականները
17-19դդ․ առաջին կես արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլ։
1600թ․ Արևելահնդկական ընկերության ստեղծումը Անգլիայում։
1640-1660թթ․ Հեղափոխություն Անգլիայում։
1653-1658թթ․Կրոմվելի պրոտեկտորատը։
1688-1689թթ․ <<Փառահեղ հեղափոխությունը>> Անգլիայում։
1722թ․Սեֆյան արքայատոհմի անկումն Իրանում։
1751-1776թթ․ Աշխարհում առաջին հանրագիտարանի հրատարակումը Դ․ Դիդրոյի խմբագրությամբ։
1768թ․առաջին շոգեշարժիչի ստեղծումը Ջ․ Ուատտի կողմից։
1776թ․ հուլիսի 4- անկախության հռչակագրի ընդունումը Ֆիլադելֆիայում։
1784թ․Շոգեմեքենայի ստեղծումը Ջեյմս Ուատտի կողմից։

Հարավային Ասիա

1.Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Հարավային Ասիան զարմանալի տարածաշրջան է, որը լի է բազմազանությամբ և մշակութային հարստությամբ: Այն ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Պակիստանը, Բանգլադեշը, Շրի Լանկան և Նեպալը: Այս տարածաշրջանում դուք կգտնեք տարբեր լեզուներ, կրոններ, խոհանոցներ և ավանդույթներ: Հարավային Ասիան հայտնի է նաև իր գեղեցիկ լանդշաֆտներով, ներառյալ հիմալայա լեռները և տպավորիչ լողափերը: Սա մի վայր է, որտեղ պատմությունն ու արդիականությունը յուրօրինակ կերպով համատեղվում են:


2.Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Հարավային Ասիան կարևոր դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ։ Տարածաշրջանում ապրում են այնպիսի խոշոր տնտեսություններ, ինչպիսիք են Հնդկաստանը և Պակիստանը, որոնք զգալի ազդեցություն ունեն համաշխարհային առևտրի և արտադրության վրա: Բացի այդ, Հարավային Ասիան տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների կարևոր հանգույց է, ներդրումներ ներգրավելու և աշխատատեղեր ստեղծելու համար: Տարածաշրջանը նաև ապրանքների և ծառայությունների խոշոր սպառող և արտահանող է: Ընդհանուր առմամբ, Հարավային Ասիան էական դեր է խաղում համաշխարհային տնտեսության մեջ։


3.Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Հարավային Ասիայի երկրներն ունեն մի քանի մասնագիտացված արդյունաբերություն։ Օրինակ, Հնդկաստանը հայտնի է իր տեղեկատվական տեխնոլոգիաներով և ծառայություններով, ինչպես նաև իր տեքստիլ և հագուստի արդյունաբերությամբ: Պակիստանը մասնագիտացած է տեքստիլի արտադրության և գյուղատնտեսության մեջ: Բանգլադեշը նաև տեքստիլի և հագուստի խոշոր արտադրող է: Շրի Լանկան հայտնի է իր թեյով և զբոսաշրջությամբ։ Նեպալը մասնագիտացած է զբոսաշրջության և լեռնային տուրիզմի ոլորտում։ Յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատուկ արդյունաբերությունը, որը նպաստում է նրանց տնտեսական զարգացմանը:

Առաջնորդություն

1.Բերեք հասարակական առաջնորդի օրինակ ձեր կյանքից:

Ուսուցիչ,մարզիչ,ծնող
2.Ներկայացրեք այն հատկանիշները, որոնց համաձայն՝ նրան ընկալում են որպես առաջնորդ։

Առաջնորդը աշխատում է, զրուցում է իր խմբի հետ և նրանք աշխատում են միասին:

Ճապոնիա

1.Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

2.Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:

Ճապոնիան ծովային պետություն է,որի մեծ մասը գտնվում է Հոնայու,Հոկայդու,Կյուսյու ու Սիկոկու կղզիերի,իսկ մի փոքր մասն էր’ Ռյուկյու,Օկինավա և այլ կղզեխմբերի վրա:

3.Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:

Ճապոնիան ունի մի քանի հիմնական գործոններ, որոնք նպաստել են նրա զարգացմանը. Դրանցից մեկն էլ նրա աշխարհագրական դիրքն է, որի շնորհիվ ելք է ունեցել դեպի ծով և առևտրային ուղիներ։ Բացի այդ, ճապոնացիները միշտ եղել են հնարամիտ ու աշխատասեր, ինչը նպաստել է նորարարության և տնտեսության զարգացմանը։ Մշակութային արժեքները, ինչպիսիք են աշխատանքի և կրթության նկատմամբ հարգանքը, նույնպես կարևոր դեր են խաղացել Ճապոնիայի զարգացման գործում:

4.Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:

Ճապոնիայում առաջատար տնտեսական ոլորտներն են ավտոմոբիլային արդյունաբերությունը, էլեկտրոնիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, պողպատի արտադրությունը և մեքենաշինությունը: Այս ճյուղերն առանցքային դեր են խաղում համաշխարհային շուկայում և հանդիսանում են Ճապոնիայի տնտեսական զարգացման հիմքը։

Շնչառական շարժումներ, թոքերի կենսական տարողություն:

Շնչառսկան համակարգը կազմված է օդատար ուղիներից  և գազափոխանակության օրգաններից թոքերից։ օդատար ուղիներից առաջինը,որը շփվում է մթնոլորտային օդի հետ քթի խոռոչն է։

Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ3, այսպես կոչված, մնացորդային օդ, որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո։ Այդ է պատճառը, որ թոքերի ծավալը լիովին չի փոքրանում։

Օրգանիզմի տարբեր վիճակներում ներշնչվող և արտաշնչվող օդի քանակը փոխվում է։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ թոքերի օդափոխությունը մեծանում է, իսկ հանգիստ ժամանակ փոքրանում։ Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է 21100։ Բնականոն պայմաններում չափահաս մարդը հանգիստ ներշնչում և արտաշնչում է 500 սմ3 մթնոլորտային օդ։ Դա կոչվում է շնչառական ծավալ։ Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ3-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ3-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում։ Ամենախոր ներշնչումից հետո արտաշնչված օդի առավելագույն քանակը կոչվում է թոքերի կենսական տարողություն։ Բնականոն հանգիստ պայմաններում չափահաս մարդու թոքերի կենսական տարողությունը 3-5 լ է։ Այդ քանակը կարող է տատանվել կախված հասակից, սեռից, մարմնի դիրքից, մարզվածությունից։ Օրինակ, կանանցը 3-3,5 լ է, 6 տարեկան երեխայինը՝ 1200 սմ3, տղամարդկանցը՝ 4,5-5 լ  մարզվածներինը՝ 6 լ, իսկ մարզիկներինը՝ մինչև 9 լ ։ Թոքերի կենսական տարողությունը որոշվում է շնչաչափով։

Design a site like this with WordPress.com
Get started