Դաս 23. (22.04-26.04

§51.Եռում: Եռման ջերմաստիճան:

Քննարկվող հարցեր՝    

1. Ի՞նչ երևույթներ են նկատվում հեղուկի մեջ նրա տաքացման պրոցեսում: 

Երբ հեղուկը տաքացվում է, տեղի են ունենում մի քանի երևույթներ. Դրանցից մեկը հեղուկի ընդլայնումն է, այն ավելի շատ տեղ է զբաղեցնում։ Նաև որոշակի ջերմաստիճանի հասնելու դեպքում հեղուկը կարող է վերածվել գոլորշի վիճակի և գոլորշիանալ: Կան նաև այլ հետաքրքիր երևույթներ, որոնք կապված են տաքացնող հեղուկների հետ:

2. Ինչու՞ են հեղուկի ներսում առաջանում պղպջակներ:

Յուրաքանչյուր պղպջակում նրա մակերևույթից ջուրն անընդհատ գոլորշանում է, գոլորշին՝ խտանում։ Պղպջակի պատերին ներսից ճնշում են օդը և գոլորշին, դրսից՝ մթնոլորտը և պղպջակից վեր ջրի սյունը։ Դրսի և ներսի ճնշումների հավասարության դեպքում պղպջակի չափերը չեն փոփոխվում։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց գոլորշու խտությունը, հետևաբար՝ նաև ճնշումը պղպջակում մեծանում են։ Դրա հետևանքով մեծանում է պղպջակի ծավալը,ուստի և պղպջակի վրա ազդող արտամղող (արքիմեդյան) ուժը։

3. Ինչպիսի՞ն է պղպջակների «վարքը» հեղուկը տաքացնելիս: Ինչո՞ւ է եռացող ջուրն «աղմկում»:

1․Ջրի տաքանալուց որոշ ժամանակ անց կնկատենք, որոնց չափերն աստիճանաբար մեծանում են, և դրանք լողում են դեպի հեղուկի բաց մակերևույթ։ Մակերևույթին պղպջակները պայթում են, և նրանց մեջ պարունակվող գոլորշին դուրս է նետվում մթնոլորտ։

2․Եռալուց առաջ լսվում է բնորոշ խշշոց՝ աղմուկ, երբեմն առաջանում է մառախուղ, երբ ջրի գոլորշին անոթի վերևում հովանում է խտանում փոքրիկ կաթիլների ձևով։

4. Ի՞նչ ուժեր են ազդում գոլորշիով լցված օդի պղպջակի վրա` հեղուկի ներսում:

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց գոլորշու խտությունը, հետևաբար՝ նաև ճնշումը պղպջակում մեծանում են։ Դրա հետևանքով մեծանում է պղպջակի ծավալը,ուստի և պղպջակի վրա ազդող արտամղող (արքիմեդյան) ուժը։

5.  Ի՞նչ է եռումը: Ո՞ր պրոցեսն են անվանում եռում: 

Եռում անվանում են հեղուկի ամբողջ ծավալում շոգեգոյացման պրոցեսը։

6. Ինչի՞ց է կախված հեղուկի եռման ջերմաստիճանը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկը եռում է, կոչվում է եռման ջերմաստիճան։ Եռման պրոցեսում հեղուկի ջերմաստիճանը չի փոփոխվում։

Author: dilanyanavet

Ես Դիլանյան Ավետն եմ ես 13 տարեկան եմ 8-3 դասարանից ես սիրում եմ հավագել կուբիկ ռուբիկներ, սիրում եմ նկարել, ունեմ երկու եղբայր և քույր։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started